Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Չի հաղթել, բայց և չի պարտվել

Չի հաղթել,  բայց և չի պարտվել
20.01.2017 | 13:13

Վեյկ ան Զեեում շարունակվում է շախմատային գերմրցաշարը: 3,5 միավորով առջևում առայժմ ուկրաինացի գրոսմայստեր Պավել Էլյանովն է: Նրանից կես միավորի հեռավորությամբ են աշխարհի ներկայիս չեմպիոն Մագնուս Կառլսենն ու ամերիկացի ՈՒեսլի Սոն: Ինչ վերաբերում է մեր գրոսմայստերի մասնակցությանը, Լևոն Արոնյանը բոլոր պարտիաներում կիսել է միավորը: Մեկօրյա ընդմիջումից հետո երեկ մեկնարկեց հինգերորդ տուրը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1132

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ